Քաղաքացին պահանջում է «Յուքոմ» ՓԲ ընկերությունից բռնագանձել չվճարված աշխատավարձը և տուժանքը վճարման ենթակա գումարը

Ինչպես Iravaban.netտեղեկանում է Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից, Երևանի քաղաքացիական դատարան է ներկայացվել հայցադիմում՝ պահանջելով «Յուքոմ» ՓԲԸ-ից բռնագանձել աշխատանքի դիմաց չվճարված աշխատավարձը և համապատասխան տուժանքները:

Հայցի հիմքերը և հայցապահանջը

Քաղաքացի Տ.Դ.-ի ներկայացուցիչ Հ.Բ.-ն 2025 թվականի սեպտեմբերի 12-ին էլեկտրոնային եղանակով հայցադիմում է ներկայացրել դատարան՝ պահանջելով՝

  1. «Յուքոմ» ՓԲԸ-ից հօգուտ հայցվորի բռնագանձել 131.480 ՀՀ դրամ՝ որպես աշխատանքի դիմաց վճարման ենթակա գումարից ընկերության կողմից պահված և մինչև հայցադիմումը դատարան ներկայացնելու օրը չվճարված գումար:
  2. Բռնագանձել ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածով սահմանված տուժանք՝ յուրաքանչյուր օրվա համար վճարման ենթակա գումարի 0,15 տոկոսի չափով 235.900 ՀՀ դրամ պահված աշխատավարձի համար, 2024 թվականի մարտի 13-ից մինչև 2025 թվականի սեպտեմբերի 9-ը ընկած ժամանակահատվածի հաշվառմամբ՝ 192.848,25 ՀՀ դրամ:
  3. Բռնագանձել ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածով սահմանված տուժանք՝ յուրաքանչյուր օրվա համար վճարման ենթակա գումարի 0,15 տոկոսի չափով, մասնակի վճարումից հետո մնացյալ՝ 131.480 ՀՀ դրամ պահված աշխատավարձի համար, սկսած 2025 թվականի սեպտեմբերի 10-ից մինչև պարտավորության փաստացի կատարումը:

Դատական վարույթի ընթացքը

Հայցադիմումը դատավոր Մ. Ստեփանյանին է մակագրվել 2025 թվականի սեպտեմբերի 12-ին, հասանելի դարձել՝ սեպտեմբերի 15-ին։

Դատարանը, քննության առնելով ներկայացված հայցադիմումը, գտել է, որ հայցադիմումի ընդունումը մերժելու կամ այն վերադարձնելու հիմքեր առկա չեն, և հայցադիմումը համապատասխանում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ և 122-րդ հոդվածների պահանջներին, ուստի ենթակա է վարույթ ընդունման:

Դատարանը նաև գտել է, որ առկա է գործին մասնակցող անձանց կողմից նշված փաստերի՝ հայցի փաստական հիմքերի և հայցի առարկայի վերաբերյալ հարցաքննելու անհրաժեշտություն, ուստի գործը ենթակա է ընդհանուր հայցային վարույթի կարգով քննության:

Դատարանի որոշումը

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ և 199-200-րդ հոդվածներով՝ դատարանը որոշել է՝

  1. Տ.Դ.-ի ներկայացրած հայցադիմումն ընդդեմ «Յուքոմ» ՓԲ ընկերության՝ չվճարված աշխատավարձը բռնագանձելու պահանջի մասին ընդունել վարույթ և գործը քննել ընդհանուր հայցային վարույթի կարգով:
  2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

Գործը կքննվի Երևանի քաղաքացիական դատարանում, – տեղեկացնում է Iravaban.net-ը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել