Արման Մանուչարյանն ազատվել է Հակակոռուպցիոն կոմիտեի ընտրական, ինչպես նաև մասնավոր ոլորտում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալի պաշտոնից

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանի հրամանով ս․թ․ հոկտեմբերի 3-ին, «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասով, 24-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և պաշտոնից ազատվելու մասին իր դիմումի համաձայն ազատվել է Հակակոռուպցիոն կոմիտեի ընտրական, ինչպես նաև մասնավոր ոլորտում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Արման Ապետնակի Մանուչարյանը։ Iravaban.net-ը այս մասին տեղեկանում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։

Հրամանով սահմանվել է․

  • իրականացնել քրեական վարույթների, դիմումների, ծառայողական վկայականի, Հակակոռուպցիոն կոմիտեի վարչական շենք մուտք գործելու անցաքարտի և գույքի հանձնում-ընդունում,
  • կատարել վերջնահաշվարկ՝ սահմանված կարգով։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել