Որո՞նք են սեզոնային աշխատանքները և ի՞նչ պետք է իմանան աշխատողները

ՀՀ աշխատանքային օրենսգրքի Հոդված 100-ը սահմանում է սեզոնային աշխատանքային պայմանագրի կարգավորումները։

Ի՞նչ է սեզոնային աշխատանքը

Սեզոնային է համարվում այն աշխատանքը, որը բնակլիմայական պայմանների պատճառով չի կատարվում ամբողջ տարվա ընթացքում, այլ՝ առավելագույնը 8 ամիս տևող սեզոնի ընթացքում։

  • Սեզոնային աշխատանքների ցանկը սահմանում է ՀՀ կառավարությունը։

Պայմանագրի լուծման իրավունք

Աշխատողը կամ գործատուն կարող են լուծել սեզոնային աշխատանքային պայմանագիրը մինչև դրա ժամկետի ավարտը՝

  • առնվազն երեք օր առաջ,
  • գրավոր ծանուցման միջոցով։

Սեզոնային աշխատանքների հիմնական տեսակները

ՀՀ կառավարության 2005 թվականի օգոստոսի 25-ի N 1480-Ն որոշման համաձայն սեզոնային են համարվում հետևյալ աշխատանքները

  • Շահագործման մեջ գտնվող երթուղային գծերի, մերձատար և կայարանային
    ուղիների ձյունամաքրման աշխատանքներ
    .
  • Ճանապարհների կառուցման հողային և ասֆալտապատման աշխատանքներ.
  • Էլեկտրական կայանի կառուցման և կապիտալ վերանորոգման աշխատանքներ`
  • քաղաքային հեռախոսային ցանցերն օդայինից ստորերկրյա մալուխային գծերի վերակառուցում, բետոնային կոյուղու մեջ դրա հետ կապված բետոնե իրերի պատրաստում,
  • ստորերկրյա և ստորջրյա զրահապատ մալուխների անցկացում,
  • օդային սյունային և կանգնած քաղաքային հեռախոսացանցերի և միջքաղաքային հեռագրական-հեռախոսային գծերի կառուցում,
  • սյուների քիմիական հագեցում, որը կատարվում է բաց օդում.
  • Անտառային տնտեսության և ծառայությունների մատուցման աշխատանքներ` տնկիների տնկում, անտառի վերականգնում, անտառամթերքների հավաքում.
  • Ձկնորսական և լճային կենդանիների որսի աշխատանքներ և դրանց հետ կապված` ձկների և լճային կենդանիների որսի այլ արտադրանքների մշակման աշխատանքներ.
  • Աշխատանքները շաքարի գործարաններում, որոնք անմիջականորեն կապված են ճակնդեղից շաքարավազ պատրաստելու հետ, ճակնդեղաչորանոցներում ճակնդեղի չորացման աշխատանքներ, քուսպաչորացման աշխատանքներ, որոնք կատարվում են շաքարավազի գործարաններում` շաքարի արտադրության ժամանակաշրջանում.
  • Պտուղների և բանջարեղենի թթվեցման, պահածոյացման ու լցման աշխատանքներ.
  • Գյուղատնտեսական աշխատանքներ` ներառյալ`
  • նախացանքային աշխատանքները,
  • գարնան գյուղատնտեսական աշխատանքները,
  • բերքահավաքի աշխատանքները,
  • հետբերքահավաքի աշխատանքները,
  • գյուղատնտեսական կենդանիների ծնի կազմակերպումը,
  • մատղաշի կերակրումը և խնամքը` մինչև 4 ամսական հասակը ներառյալ,
  • գյուղատնտեսական կենդանիների արոտային պահվածքը,
  • խուզի կազմակերպումը.
  • Տորֆային աշխատանքներ` ներառյալ տորֆի արդյունահանումը, չորացումն ու հավաքումը, բացի մեքենայացված ագրեգատների և ուժային սարքավորումների վրա (հիդրոտորֆ, ֆրեզերային և մեքենայական կաղապարման արդյունահանություն, աշխատանք կաղապարող թրթուրների վրա և այլն) կատարվող աշխատանքներից, որոնք կատարում են մշտական հանքերում գտնվող բանվորները.
  • Գետային ու լճային հետախուզական աշխատանքներ.
  • Ջրաբաշխման և մելիորատիվ աշխատանքներ, չորացման և ոռոգման աշխատանքներ.
  • Յոդի արդյունաբերության մեջ` լճային ջրիմուռներ հանելու և այրելու բոլոր աշխատանքները և դրանց հետ կապված աշխատանքներ.
  • Հողերի աղազերծման և վերականգնման աշխատանքներ.
  • Կանաչ գոտու խնամողների (այգեպաններ) աշխատանքներ.
  • Պետական արգելոցների հրշեջ-տեսուչների աշխատանքներ.
  • Ճարտարագիտահետախուզական աշխատանքներ (տեղագրության տոպոգրաֆ) բանվորներ, հորատող հաստոցների բանվորներ).
  • Սննդի բացօթյա օբյեկտներում աշխատանքներ.
  • Ձմեռային զվարճանքների հետ կապված սպասարկման աշխատանքներ և ծառայություններ.
  • Բացօթյա լողավազանների շահագործման հետ կապված սպասարկման աշխատանքներ.
  • Բոնիֆիկատորի աշխատանք (մալարիայի կանխման միջոցառումներ իրականացնող աշխատողներ)։

Կարևոր է իմանալ

Սեզոնային աշխատանքային պայմանագիրը հատուկ կարգավորում ունի այն նախատեսված է կարճաժամկետ, բնության և եղանակային պայմաններից կախված աշխատանքների համար։ Օրենքը հնարավորություն է տալիս ինչպես աշխատողին, այնպես էլ գործատուին լուծել պայմանագիրը արագացված ընթացակարգով։

Հավելյալ տեղեկությունների համար կարող եք այցելել Իրավաբան.net մասնագիտական առցանց մեդիա։

Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։ Կոնկրետ իրավիճակներում իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել մասնագետի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել