Առաջարկվում է սահմանափակել բջջային հեռախոսների օգտագործումը դպրոցներում

Երևանի քաղաքապետարանում ընթանում է գործակարգավարական նիստը։ Ինչպես քաղաքապետարանից տեղեկանում է Iravaban.net-ը՝  առաջարկվում է սահմանափակել բջջային հեռախոսների օգտագործումը դպրոցներում։ Առաջարկը ներկայացրեց  քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը։

Խաչատրյանը  նշեց, որ առաջարկվում է 15 դպրոցում  միաժամանակ մշտադիտարկում իրականացնել՝ ապահովելով իրավական հիմքերը, իսկ տարեվերջին գնահատել աշակերտների ֆիզիկական, սոցիալական և հոգեբանական ցուցանիշները, ինչպես նաև առաջադիմության որակը։

Արձագանքելով այս նախաձեռնությանը՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց,-«Դպրոցականները սկզբում կընդդիմանան մեր որոշմանը, բայց կրթության որակի, նրանց առօրյայի և նույնիսկ երջանկության վրա այս սահմանափակումները վստահորեն դրական ազդեցություն կունենան»։ Քաղաքապետն առաջարկեց  հարցն ուղարկել կարծիքի հավաքագրման, որից հետո ներկայացնել վերջնական լուծումներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել