Նշենք, որ մարզական պարապմունքներին մասնակցելու իրավունք ունեն այն մանուկներն ու պատանիները, ովքեր բժշկական հաստատություններում հետազոտվել են և թույլտվություն են ստացել մասնակցելու ուսումնամարզական պարապմունքներին ու մարզական միջոցառումներին:
Բարձրակարգ մարզիկներին սպասարկելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ստեղծվում են մարզական բժշկության կենտրոններ:
Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պարապմունքներում և խմբերում ընդգրկված մանուկների ու պատանիների առողջությանը պատճառած վնասի համար պատասխանատվություն են կրում ֆիզկուլտուրային-մարզական կազմակերպությունների և ուսումնական ու մարզական հաստատությունների ղեկավարները` Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան: