Հակակոռուպցիոն դատարանի դատավորի պաշտոնում առաջարկվել է Լևոն Պետրոսյանի թեկնածությունը

Հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավորի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համար ՀՀ նախագահին է առաջարկվել Լևոն Պետրոսյանի թեկնածությունը։

ԲԴԽ-ն դռնփակ նիստում նման որոշում է կայացրել սեպտեմբերին 8-ին։ Որոշման մեջ, մասնավորապես, նշվում է՝

  • Հանրապետության նախագահին առաջարկել Լևոն Էդուարդի Պետրոսյանի թեկնածությունը՝ Հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավորի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համար:
  • Սույն որոշման 1-ին կետով ներկայացված առաջարկի վերաբերյալ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 117-րդ հոդվածով սահմանված կարգով Հանրապետության նախագահի հրամանագիրն ուժի մեջ մտնելու պահից Լևոն Էդուարդի Պետրոսյանին հանել դատավորների թեկնածուների ցուցակից:
  • Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել