Փրկարարները քաղաքացուն իջեցրել են սարալանջից

Սեպտեմբերի 8-ին, ժամը 14։19-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» կոչվող մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը:

Այս մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները քաղաքացուն պատգարակով (մոտ 500 մ), այնուհետև փրկարարական ավտոմեքնայով (մոտ 1 կմ) իջեցրել են սարալանջից և մոտեցրել անձնական ավտոմեքենային։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել