Ռուսաստանում մի շարք ադրբեջանցի գործարարներ են ձերբակալվել

Ուրալյան «Լուկօյլ» ընկերությունների խմբի ուրալյան արտադրական միավորման ղեկավար Ահմեդ Հաջիևը ձերբակալվել է և տեղափոխվել դատարան։

Եկատերինբուրգում ձերբակալվել է «Ադրբեջան-Ուրալ» կազմակերպության ղեկավար Շահին Շիխլինսկին։ Նրա մեքենան կանգնեցվել է «Բաքու Պլազա» առևտրային կենտրոնի տարածքում․ ուժայինները կոտրել են ապակիները և տղամարդուն դուրս բերել մեքենայից։

Հաղորդվում է, որ նրան ձերբակալել են որդու հետ, սակայն ավելի ուշ վերջինիս ազատ են արձակել։ Շիխլինսկուն հարցաքննել են մի քանի օր առաջ Եկատերինբուրգում տեղի ունեցած ուժեղացված ստուգումների ժամանակ։

Տեղական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ ավելի վաղ ծնունդով ադրբեջանցի Շիխլինսկուն դիտարկում էին իբրև հնարավոր շահառուի առևտրական Յունիս Փաշաևի սպանության գործում․ վերջինս դանակահարվել էր 2001 թ․՝ փողոցում։ Հաղորդվում է, որ ձերբակալված Շահին Շիխլինսկին որպես վկա է ներգրավված Սաֆարով եղբայրների քրեական գործով։

Վորոնեժում ձերբակալվել է ադրբեջանցի ձեռնարկատեր, Ալեքսեյյան շուկայի համասեփականատեր Յուսիֆ Խալիլովը։ Ռուսական ԶԼՄ-ները վերջինիս անվանում են ադրբեջանական սփյուռքի ոչ պաշտոնական առաջնորդ

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել