Մոսկվայի մարզում թեթև շարժիչով Յակ-52 ինքնաթիռ է կործանվել։ Տեղեկությունը հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն` հղում անելով արտակարգ ծառայություններին։
«Նախնական տվյալով` զոհվել է 4 մարդ», – ասել է գործակալության զրուցակիցը:
Յակ-52-ը կործանվել է Կոլոմնա քաղաքային շրջանի Պանովո գյուղում: Ինքնաթիռի ընկնելուց հետո հրդեհ է բռնկվել։
ՌԴ ԱԻՆ-ից հայտնել են, որ վթարի վայրում ավերածություններ չկան, հրդեհը մարվել է:
«Ժամանած ստորաբաժանումների կողմից վերացվել է հինգ քառակուսի մետր տարածքում բռնկված հրդեհը։ Վթարի վայրում ավերածություններ չկան: Ինքնաթիռը թռել էր Սևերկայի օդանավակայանից», – ասվում է հաղորդագրության մեջ։
Վթարի հետևանքների վերացման աշխատանքներում ներգրավված է 23 մարդ և 8 միավոր տեխնիկա: