RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը վրդովմունք է հայտնել Էջմիածնի Մայր Աթոռի տարածքում Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության գործողությունների վերաբերյալ։
Հունիսի 27-ին Հայաստանի ԱԱԾ աշխատակիցները ժամանել են Ամենայն հայոց կաթողիկոսի նստավայր՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին ձերբակալելու, որից հետո ոստիկանության և քահանաների միջև քաշքշուկ է սկսվել։
«Թուրքիայից վերադառնալով՝ Էֆենդի Փաշինյանը խուզարկություններ է անցկացնում Ամենայն հայոց կաթողիկոսի մոտ։ Հայաստանում ապրող հայե՛ր, ինչի՞ եք սպասում։ Մինչև ձեր որդիների գլուխները կտրե՞ն, իսկ ձեր դուստրերին՝ հարեմներ տանե՞ն, ինչպես արդեն տեղի է ունեցել մեր պատմության մեջ»,-գրել է նա Telegram ալիքում: