Ես ասել եմ՝ «Զանգեզուրի միջանցք» չի լինելու, լինելու է «Խաղաղության խաչմերուկ»․ Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը Թուրքիայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը նշել է` մենք էլ, Թուրքիան էլ ճանապարհներ ենք ուզում, և կարևոր չէ՝ որ երկրում ինչ անուն կդնեն դրան, կարևորը հաղորդակցման ճանապարհներ ունենալն է․ «Սա նույնն է, թե մեր հայության մտավախությունն այն է, թե վա՜յ, նրանց նպատակը Թուրանն է։ Ի՞նչ են նրանք ուզում, ուզո՞ւմ են Հայաստանի տարածքով գնալ-գալ…է, թող գնան-գան, վա՞տ է դա։ Մենք ենք դա առաջարկում մեր «Խաղաղության խաչմերուկով», ասում ենք` գնացեք։ 21-րդ դարում դուք պատկերացնո՞ւմ եք մի երկիր, որի սահմանները փակ են»։

«Թուրքիայի համար կարևոր օրակարգ է «Միջին միջանցքը»։ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարևոր առանձնահատկություններից մեկն այն է, որ լիարժեքորեն ներգրվում է «Միջին միջանցքի» նախագծին։

Գոնե ինձ համար ակնհայտ է, որ «Խաղաղության խաչմերուկը» կարող է լինել «Միջին միջանցքի» մաս»,-նշել է ՀՀ վարչապետն ու հավելել՝ տարածաշրջանային մի շարք հարցերի վերաբերյալ ՀՀ և Թուրքիայի դիրքորոշումները բավականին մոտ են։

Անդրադառնալով տարածաշրջանում տիրող իրավիճակին վարչապետը նշել է՝ Իրանում տեղի ունեցող իրադարձությունները մտահոգիչ են․ «Թե՛ Թուրքիայի նախագահի, թե իմ աշխատանքային օրակարգում այս հարցը մեծ տեղ է զբաղեցնում»։

Նիկոլ Փաշինյանը հավելել է նաև՝ «Զանգեզուրի միջանցք» չի լինելու, լինելու է «Խաղաղության խաչմերուկ»։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել