ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ՌԴ ԴԺ դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյից ՀՀ այցելության շրջանակներում 120 հազար դրամ արժողությամբ նվեր է ստացել՝ սուրճի բաժակ իր տակդիրով։
Ըստ ԿԿՀ-ի՝ նվերի գնահատումն իրականացվել է ռուս գործընկերների կողմից փոխանցված տեղեկատվության հիման վրա։
Հիշեցնենք՝ Սիմոնյանը հունիսի 6-ին է ընդունել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությանը: Այդ այցի շրջանակներում առանձին անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին: ԱԺ նախագահը վերահաստատել է Հայաստանի դիրքորոշումը տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատման հարցում` նշելով, որ Հայաստանը սպասում է ադրբեջանական կողմին, որպեսզի ստորագրվի Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն համաձայնեցված խաղաղության համաձայնագիրը: ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահն էլ իր հերթին ընդգծել է, որ Ռուսաստանը տարածաշրջանում խաղաղության ու կայունության կողմնակից է:
Iravaban.net-ն ավելի վաղ ներկայացրել էր Սիմոնյանի և ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի ստացած նոր նվերները և դրանց բնութագիրը։