Երբևէ չի եղել նման առաջարկ կամ փորձ. այս մասին 4 լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը` պատասխանելով ՀՀ-ն Միութենական պետության մաս դարձնելու հարցին։
«Այն, ինչ անում են գործող իշխանությունները, անում են մեկ նպատակով` իրենց գաղափարական մոտեցումների համար հիմքեր ստեղծել ու տակից քայքայել մեր ժողովրդի մոտ ձևավորված պատմական իրադարձությունների մասին պատկերացումները։ Գիտեմ, որ անընդհատ ինձ փորձում են կապել միութենական պետությանը միանալու թեզը։
Եթե չեմ սխալվում` Միութենական պետությունը ստեղծվել է 1999 թվականին, ես նախագահել եմ մինչև 2008 թվականը, ու այդ 9 տարվա ընթացքում երբեք որևէ խոսակցություն Հայաստանը միավորելու մասին ինձ հետ, չի եղել ո՛չ Ելցինի հետ, ո՛չ էլ Պուտինի հետ»,-վստահեցրեց Քոչարյանը։
Մանրամասները՝ տեսանյութում: