Վատիկանում մեկնարկել է Հռոմի Լևոն XIV Պապի գահակալության արարողությունը

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Վատիկանում՝ Սուրբ Պետրոսի հրապարակում, մեկնարկել է Հռոմի Լևոն XIV Պապի գահակալության արարողությունը: Հայտնում են տեղական լրատվամիջոցները։

Սուրբ պատարագից մեկ ժամ առաջ Լևոն XIV քահանայապետը Սուրբ Պետրոսի հրապարակ է դուրս եկել սպիտակ պապոմոբիլով՝ ողջունելով հավաքված հազարավոր հավատացյալներին:

Պատարագին, որը մեկնարկել է տեղի ժամանակով ժամը 10.00-ին, մասնակցում են մի շարք երկրների ղեկավարներ, քաղաքական գործիչներ: Հանդիսավոր արարողությանը մասնակցում են նաև ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ու պետքարտուղար Մարկո Ռուբիոն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել