«Այսօրվա իշխանության քաղաքականությունը տանում է պատերազմի, դա պարզ երևում է»․ Արա Զոհրաբյան

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Մենք լավ գիտենք՝ Ցեղասպանության կանխարգելման ամենակարևոր և խաղաղ մեթոդը դատապարտումն է, չի կարելի չդատապարտել Ցեղասպանություն իրականացնողին, որովեհտև եթե չես դատապարտում, դա կրկնելու վտանգը մեծանում է։

Դրոշն այրելը բողոքի նշան է, եթե ճիշտը խոսենք, դա անկարողության նշան է, այսինքն՝ մենք այլ կերպ չենք կարողանում արդարադատության հասնել, և կարծես հուսահատ ինչ-որ քայլեր ենք անում, բայց դա նաև ցույց է տալիս, որ մենք չենք մոռացել, պետական քաղաքականության հետ համաձայն չենք։ Դա դիտարկում եմ որպես բողոքի քայլ։

․․Այսօրվա իշխանության քաղաքականությունը տանում է պատերազմի, դա պարզ երևում է, հետագայում նրանք թող դա որևէ մեկի վրա չբարդեն»,- Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել