ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը շնորհավորել է մայրության և գեղեցկության տոնը՝ իր պաշտոնական էջում կատարելով հետևյալ գրառումը․
«Սիրելի Մայրեր,
Շնորհավորում եմ Մայրության և գեղեցկության տոնական օրվա կապակցությամբ: Ապրիլի 7-ը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոնացույցում նշանավորված է, որպես Սուրբ Աստվածածնի ավետման տոն:
Եկեղեցական իմաստով մայրության գաղափարը ներկայացվում է ավելի խորը` կյանք պարգևելու և սեր ու հավատ սերմանելու հոգևոր առաքելություն:
Թող Աստծո օրհնությունը և մարդկային սերն ու ջերմությունը անպակաս լինի մայրերից և մայրության բերկրանքին սպասող կանանցից»: