«Նիստից առաջ դոպինգ եք խմում, ի՞նչ եք անում». Նիկոլ Փաշինյանը՝ Աննա Գրիգորյանին

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հարց ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Նա ասաց, որ վարչապետի պատասխանի, թե հայկական կողմի բազմաթիվ զիջումների դիմաց, ի՞նչ է զիջել ադրբեջանական կողմը։

«Երբ մենք մի բանի մասին խոսում ենք, պետք է վստահ լինենք, թե ինչի մասին ենք խոսում։ Ի՞նչ է տեղի ունեցել․ զորքերը կանգնել են ՀՀ ինքնիշխան սահմանի վրա։ Այդ որոշման արդյունքում այսօր Երևան-Կապան օդանավը թռնում է և վերադառնում է։ Այդ հատվածում հրադադարի խախտման մի դեպք անգամ չի արձանագրվել։ Օդից վերցրած, ինչ-որ պաթոսով, բան․․․ինձ թվում ա նիստից առաջ դոպինգ եք խմում, ի՞նչ եք անում, որ գաք ստեղ սենց ցնցվելով, բան անելով, տենց, ինչ-որ բանի, պաթոսի օվերդոզից․․․այսինքն ի՞նչ»,-ասաց վարչապետը։

Արձագանքման ժամանակ Աննա Գրիգորյանն ասաց․ «Ձեզ համար շատ նորություն կլինի՞, որ էս երկրում, եթե մի մարդ կա, որին վերագրվում է որոշակի դեղեր խմելը, ապա դա Դուք եք, Դուք կոռեկտ արտահայտվեք, միակ բանը, որ կարողանում ենք այստեղ խմել՝ ջուրն է»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել