«Հրավիրում եմ իրավապահ մարմինների ուշադրությունը». պատգամավորը՝ Վարդան Ղուկասյանի մասնակցությամբ ձայնագրության մասին

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ջուլիետա Ազարյանը Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հարց ուղղեց մամուլում տարածված ձայնագրության մասին, որը վերաբերում է Գյումրիի քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանին։

Նա հրավիրեց իրավապահ մարմինների ուշադրությունը՝ նշելով, որ ձայնագրությունը պարունակում է հանցագործության տարրեր։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ինքը չի կարող պատասխանել այն հարցերին, որոնք իրավապահ մարմինների տիրույթում են և հավելեց․ «Որևէ դուրսպրծուկ չի կարող ՀՀ քաղաքացու ընտրության կամքին բռնանալ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել