Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ջուլիետա Ազարյանը Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հարց ուղղեց մամուլում տարածված ձայնագրության մասին, որը վերաբերում է Գյումրիի քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանին։
Նա հրավիրեց իրավապահ մարմինների ուշադրությունը՝ նշելով, որ ձայնագրությունը պարունակում է հանցագործության տարրեր։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ինքը չի կարող պատասխանել այն հարցերին, որոնք իրավապահ մարմինների տիրույթում են և հավելեց․ «Որևէ դուրսպրծուկ չի կարող ՀՀ քաղաքացու ընտրության կամքին բռնանալ»։
Մանրամասները՝ տեսանյութում։