Ի՞նչ չափանիշների պետք է համապատասխանեն տաքսիները

ՀՀ Օրենսդրությամբ սահմանված են որոշակի պահանջներ, որոնց պետք է համապատասխանեն տաքսամոտորային փոխադրումներում ներգրավվող ավտոմոբիլները:

Մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներում ներգրավվող ավտոմոբիլները պետք է համապատասխանեն անվտանգության, աշխատանքի և շրջակա միջավայրի պահպանության ու տեխնիկական կանոնակարգերի պահանջներին:

Մարդատար-տաքսի ավտոմոբիլը պետք է ունենա`
1) ուղեսրահում` ուղևորին տեսանելի մասում տեղադրված տաքսամետր (սակաչափիչ).
2) թափքի կողային մասում շախմատաձև տարբերանշմամբ գծանշում.
3) ուղեսրահում զբաղված լինելը (չլինելը) արտահայտող լուսացուցիչ, իսկ տանիքին` «ՏԱՔՍԻ» գրառմամբ դեղին գույնի տարբերանշան.
4) տաքսի-ծառայություն մատուցող կազմակերպության և տվյալ ավտոմոբիլի վարորդի մասին տեղեկատվություն (կազմակերպության անվանումը, հեռախոսահամարը և վարորդի անունը, ազգանունը):

Հարկ է իմանալ նաև, որ առանց սակաչափիչի (տաքսամետրի) կամ անսարք սակաչափիչով, տարբերանշանների, մարդատար-տաքսի ավտոմոբիլով փոխադրումներ իրականացնելը` առաջացնում է վարչական պատասխանատվություն՝ տուգանքի նշանակում հիմգ հազար ՀՀ դրամի չափով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել