Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի դուստրը հայտարարել է հանրապետության փոխվարչապետի պաշտոնից հեռանալու մասին։ Նրա խոսքով՝ աշխատանքը «ավելի հարմար է ուժեղ տղամարդուն»: Իր հեռանալու մասին Այշատ Կադիրովան հայտնել է Instagram-ում։
«Այս աշխատանքն ինձ համար կարևոր փորձ էր։ <…> Բայց կարծում եմ, որ այս աշխատանքն ավելի հարմար է ուժեղ տղամարդու համար»,- գրել է նա։
Այշատ Կադիրովան ասել է, որ ինքը «աշխատելու է ի շահ հանրապետության՝ աշխատելով բիզնես նախագծերի վրա», և այդ գործունեությամբ կկարողանա «ավելի շատ օգուտ բերել, քան քաղաքականությամբ զբաղվելով»։
Կադիրովան հավելել է, որ վերադառնում է Firdaws նորաձեւության տուն և աշխատելու է նորաձևության ոլորտում։
Այշատ Կադիրովան հանրապետության փոխվարչապետ է դարձել 2023 թվականին։ Մինչ այդ նա զբաղեցնում էր նաև Չեչնիայի մշակույթի նախարարի պաշտոնը։