Կհաստատվի վերջին 50 տարում մահացած հեղինակների ցանկը․ անկախ ստեղծման ժամանակից նրանց աշխատանքները կհամարվեն մշակութային արժեքներ

ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նոր նախագիծ, որով նախատեսվում է հաստատել վերջին 50 տարում մահացած հեղինակների ցանկը, որի արդյունքում անկախ ստեղծման ժամանակից այդ ստեղծագործողների աշխատանքները կհամարվեն մշակութային արժեքներ և դրանք Հայաստանի Հանրապետությունից արտահանելու դեպքում կհաշվառվեն լիազորված պետական մարմնի կողմից:

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ նշվում է, որ մշակութային ժառանգության պահպանության և հայ նշանավոր հեղինակների ստեղծագործությունների շարժի հսկման նկատառումից ելնելով՝ անհրաժեշտ է հաստատել վերջին 50 տարում մահացած այն հեղինակների ցանկը, որոնց ստեղծագործությունները կարող են Հայաստանի Հանրապետությունից արտա­հանվել միայն մշակութային արժեքների արտա­հանման լիցենզիայի (եզրակացության) կամ ժամանակավոր արտա­հանման իրավունքի եզրակացության (թույլատրող փաստաթղթի) հիման վրա: Նախագծի ընդունմամբ հնարավոր կլինի հսկել և հաշվառել հայ նշանավոր հեղինակների ստեղծագործությունների շարժը՝ դրանով նպաստելով մշակութային ժառանգության և մշակութային արժեքների շարժի օրինականության պահպանմանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել