ՃՏՊ Մարտունի-Գավառ ավտոճանապարհին. կան տուժածներ

Փետրվարի 13-ին, ժամը 09:09-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երանոս գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մարտունի-Գավառ ավտոճանապարհի մոտ 13-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Ս. Պ.) և «GAZ» (վարորդ՝ Հ. Հ.) մակնիշների ավտոմեքենաները, վերջինս բախվել է ծառին. 5 տուժած հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել