Ոստիկանությունը 24/7 ռեժիմով հասանելիություն կունենա պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ավտոկայանատեղիների, օդանավակայաններ, պետական սահմանի անցման կետերի՝ դրսի կողմից տեղադրված տեսահսկման համակարգերին:
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ 61 կողմ, 29 ձեռնպահ և 7 դեմ ձայներով ընդունեց օրենքների նախագծերի փաթեթը:
Հիշեցնենք՝ ԱԺ-ն քննարկեց նախագիծը, որի ընդունման դեպքում ոստիկանությունը կպահանջի և կստանա տեսագրություններ, ինչպես նաև 24/7 հասանելիություն կունենա հետևյալ տարածքների՝ դրսի կողմից տեղադրված տեսահսկման համակարգերին՝
- ՀՀ պետական համակարգի մարմիններ,
- ՏԻՄ-եր,
- պետական և համայնքային կազմակերպության մարմիններ և հիմնարկներ,
- ավտոկայանատեղիներ,
- օդանավակայաններ,
- պետական սահմանի անցման կետեր:
Հիշեցնենք` 2024թ. նոյեմբերի 11-ին ՆԳՆ-ն հայտարարարել էր, որ սառեցնում է հանրային վայրերում տեսախցիկների տեղադրման նախագծի հետագա ընթացքը, որը 2024թ. հունիսի 12-ին առաջին ընթերցմամբ ընդունվել էր ՀՀ ազգային ժողովի կողմից: ՆԳՆ-ն հայտնել էր, որ քննարկվում է խնդրի փուլային լուծման տարբերակ, մասնավորապես՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների տեսահսկման համակարգերին ՀՀ ՆԳՆ-ին հասանելիություն տրամադրելու մոտեցումը։