Տրանսպորտի վճարից խուսափելու ինքնատիպ լուծում են գտել մեր ուղևորները․ Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար

Քաղաքացիների մի մասը օգտագործում է ցանկացած QR կոդ՝ տրանսպորտի վճարից խուսափելու համար։ Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը գրառում է կատարել, որում նշվում է․

«Հասարակական տրանսպորտի վճարից խուսափելու ինքնատիպ լուծում են գտել մեր ուղևորները։

Խորոված կծու բիբարի, կծու նագեթսի համար վճարված չեկով անհույս փորձում են վալիդատրի միջոցով վճարում կատարել։

Կերած-խմածներդ անուշ լինի, բայց վճարումը կամ բանկային քարտով, կամ տրանսպորտային քարտով, կամ TelCell հավելվածով, կամ TelCell տերմինալի միջոցով ձեռք բերված QR-ով»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել