Քաղաքացիների մի մասը օգտագործում է ցանկացած QR կոդ՝ տրանսպորտի վճարից խուսափելու համար։ Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը գրառում է կատարել, որում նշվում է․
«Հասարակական տրանսպորտի վճարից խուսափելու ինքնատիպ լուծում են գտել մեր ուղևորները։
Խորոված կծու բիբարի, կծու նագեթսի համար վճարված չեկով անհույս փորձում են վալիդատրի միջոցով վճարում կատարել։
Կերած-խմածներդ անուշ լինի, բայց վճարումը կամ բանկային քարտով, կամ տրանսպորտային քարտով, կամ TelCell հավելվածով, կամ TelCell տերմինալի միջոցով ձեռք բերված QR-ով»,-նշել է նա։