Գնացքն արտակարգ կանգառ է արել․ մետրոպոլիտենի տնօրենը հայտնում է

«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ տնօրեն Բաբկեն Սեդրակյանը քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնել է, որ փետրվարի 1-ին արտակարգ դեպք է եղել մետրոյում։

«Սասունցի Դավիթ» կայարանից դեպի «Զորավար Անդրանիկ» երթևեկող գնացքն արտակարգ կանգառ է արել։ Քաղաքացին գնացքի միջից սեղմել է արգելակման համար «ստոպ» կոճակը, գնացքն արգելակել է։ Մինչև մեքենավարը դիսպետչերին զեկուցել է կատարվածի մասին, այդ ընթացքում բաց տարածքում 4-5 հոգի անցել է պատն ու ներկել գնացքը։

Քրեական գործ է հարուցվել, 5 քաղաքացի ձերբակալվել է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել