Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տրանսպորտի հարցերով հանդիպման ժամանակ ասել է, որ Հայաստանը պետք է կատարի իր «պարտավորությունները»՝ ապահովելով Ադրբեջանից Ադրբեջան (Խմբ․՝ Նախիջևան) անարգել անցում։ Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Ե՛վ միջազգային մակարդակով, և՛ Հայաստանի հետ երկկողմ շփումների ընթացքում մենք անընդհատ շեշտում ենք մի խնդիր՝ պետք է ապահովել Ադրբեջանից Ադրբեջան (Խմբ․՝ Նախիջևան) անարգել անցումը, որը պետք է լինի հարմարավետ և ազատ՝ առանց որևէ ստուգումների և խոչընդոտների», – ասել է նա։
Նա հայտարարել է, որ իրենք Հայաստանից տարածքային պահանջ չունեն․ «Մենք չենք մոռացել և չենք մոռանա Զանգեզուրը։ Նորից եմ ասում՝ մենք տարածքային պահանջ չունենք Հայաստանից, սակայն Հայաստանը պետք է կատարի իր «պարտավորությունները»՝ ապահովելով Ադրբեջանից Ադրբեջան (Խմբ․՝ Նախիջևան) անարգել անցումը»։