Թուրքիայի լեռնադահուկային հանգստավայրում հրդեհ է բռնկվել․ կան մի քանի տասնյակ զոհեր

Հրդեհը սկսվել է հունվարի 21-ի գիշերը Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Բոլու գավառում գտնվող Քարթալկայա լեռնադահուկային հանգստավայրի հյուրանոցում, գրում է Hürriyet-ը։

Հրդեհի պահին հյուրանոցում եղել է 237 հյուր։ Պարբերականը նշում է, որ հյուրանոցի շենքը փայտյա է եղել, ինչի պատճառով էլ կրակն արագ տարածվել է։

Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան հայտնել է, որ հրդեհի հետևանքով առնվազն 10 մարդ է զոհվել, 32-ը՝ վիրավորվել։ Նրա խոսքով՝ տեղում աշխատում են պետական ​​տարբեր գերատեսչությունների ավելի քան 260 աշխատակիցներ։

Լրացված

Թուրքիայի Բոլու քաղաքի լեռնադահուկային հանգստավայրում հյուրանոցում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 66-ի։

Տուժել է 51 մարդ, հայտնում է NTV Haber-ը՝ վկայակոչելով Թուրքիայի ՆԳՆ ղեկավարին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել