100 տարեկանում կյանքից հեռացել է ԱՄՆ 39-րդ նախագահ Ջիմի Քարթերը․ հայտնում են լրատվամիջոները։ Նա Սպիտակ տունը գլխավորել է 1977-1981 թվականներին:
Քարթերի մահվան մասին հայտնել է որդին՝ Ջեյմս Քարթերը։ Նա պատմել է, որ հայրը մահացել է կիրակի օրը Ջորջիա նահանգում գտնվող իր տանը, սակայն չի հայտնել մահվան պատճառի մասին:
Ջիմի Քարթերի մահվան կապակցությամբ 2025 թվականի հունվարի 9-ը ԱՄՆ-ում հայտարարվել է ազգային սգո օր։
Իր ուշ շրջանի խաղաղասիրական գործունեության համար 2002 թվականին արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի՝ «ամբողջ աշխարհում հակամարտությունների խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերի և մարդու իրավունքների համար պայքարի» ձևակերպմամբ։