ՌԴ Ռոստով քաղաքն այսուհետ կկոչվի Մեծ Ռոստով․ նման օրենք է ստորագրել Վլադիմիր Պուտինը

Պուտինը ստորագրեց օրենք, որով Յարոսլավլի մարզի Ռոստով քաղաքը վերանվանվեց Մեծ Ռոստով. այս մասին հայտնում է TACC-ը։

Ավելի վաղ ռուսական աղբյուրները հայտնել էին, որ Ռոստովը Մեծ Ռոստով անվանափոխելու մասին օրինագիծ է ուղարկվել Պետդումա, որը հավանության է արժանացել։

Այն Ռուսաստանի հնագույն քաղաքներից է, չնայած քաղաքի պաշտոնական անունը եղել է Ռոստով, սակայն Դոնի Ռոստովից տարբերելու համար մարդիկ հաճախ անվանվանել են Մեծ Ռոստով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել