Կրեմլից ակնկալում են, որ Փաշինյանը տեսակապով կմասնակցի վաղը Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ չի մասնակցի ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին քովիդի դրական թեստի պատճառով, ԵԱՏՄ գագաթնաժողովին մասնակցելու մասին որոշում դեռ չկա:

«Դեկտեմբերի 23-ին եւ 24-ին մեկուսացել եւ աշխատել եմ կեցավայրից: Դեկտեմբերի 25-ին ախտորոշումս արդեն բացասական է եւ վերադառնում եմ աշխատանքային սովորական ռեժիմի: Այսուհանդերձ, նաեւ խորհրդակցելով գործընկերների հետ, չեմ մասնակցի այսօր Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ երկների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին: Մինչեւ օրվա վերջ որոշում կկայացնեմ վաղը ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ»:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է Փաշինյանի հայտարարությանը․ «Կրեմլը հուսով է, որ կորոնավիրուսով վարակված Նիկոլ Փաշինյանը հինգշաբթի օրը տեսակապով կմասնակցի ԵԱՏՄ գագաթնաժողովին»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել