Ալիևի մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել․
«Այսօր Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը մասնակցելու նպատակով Ռուսաստանի Դաշնություն կատարած այցի ժամանակ նախագահ Իլհամ Ալիևին տեղեկացրել են Ղազախստանի օդային տարածքում ինքնաթիռի կործանման մասին։ Պետության ղեկավարն անմիջապես վերադարձի հրաման է տվել։
Ինքնաթիռում նախագահը անհրաժեշտ հանձնարարականներ է տվել կառավարական համապատասխան մարմիններին՝ հետաքննելու միջադեպի պատճառները և անհետաձգելի միջոցներ ձեռնարկելու համար։
Ավիավթարի հետ կապված հարցերը գտնվում են նախագահի վերահսկողության տակ»։