Թռչունների հետ բախումը Ղազախստանում AZAL-ի ինքնաթիռի կործանման բավականին իրական պատճառ է, ռուսական լրատվամիջոցներին ասել է Ռոստրանսնադզորի Հանրային խորհրդի քաղաքացիական ավիացիայի հանձնաժողովի նախագահ Օլեգ Սմիրնովը։
«Թռիչքն իրականացվել է ջրային տարածքի վրայով, որտեղ շատ ճայեր կան, հնարավոր է, որ մեկ կամ մի երամ բախված լինեն ինքնաթիռին», – պարզաբանել է նա։
Ըստ Սմիրնովի, հաստատված է, որ երբ ինքնաթիռը բախվել է գետնին, ինքնաթիռի հետևի մասը ընկել է. «Ովքեր հետևի մասում էին, ողջ մնացին։ Օդանավի մնացած մասը հրդեհվել է»։