Ալիևը ՌԴ-ից Բաքու է վերադառնում՝ կապված AZAL ինքնաթիռի կործանման հետ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ռուսաստանից Բաքու է վերադառնում՝ կապված AZAL ինքնաթիռի կործանման հետ, հայտնել է РИА Новости-ն:

Նա այսօր Սանկտ Պետերբուրգում պետք է մասնակցեր ԱՊՀ ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին: Azerbaijan Airlines ավիաընկերության՝ Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը կործանվել է Ղազախստանի Ակտաու քաղաքում:

Նախնական տեղեկություններով՝ ինքնաթիռում եղել է 67 ուղևոր և անձնակազմի 5 անդամ։ Ղազախստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ ողջ է մնացել 6 մարդ: Բաքու-Գրոզնի չվերթն իրականացնող օդանավը բախվել է թռչունների երամին, ինչի հետևանքով խախտվել է ղեկի կառավարումը: Անձնակազմը վթարային իրավիճակ է հայտարարել՝ ստիպված լինելով վայրէջք կատարել Ակտաուում։ Վայրէջքի պահին այն կործանվել է:

Օդանավում եղել է Ադրբեջանի 37, Ղազախստանի 6, Ղրղզստանի 3 և ՌԴ-ի 16 քաղաքացի:

Տեսանյութը՝ այստեղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել