Ղազախստանի Ակտաու քաղաքի օդանավակայանում կործանվել է Բաքվից Գրոզնի թռչող «Ադրբեջանական ավիաուղիների» ինքնաթիռը, հայտնում են ադրբեջանական և ղազախական լրատվամիջոցները։
Հրապարակվել են ինքնաթիռի կործանման կադրերը։
Նախնական տվյալներով՝ մինչև անկումը ինքնաթիռը առնվազն մեկ շրջան է կատարել Ակտաուի օդանավակայանի վրայով։
Գրոզնիում մառախուղի պատճառով Բաքվից ինքնաթիռը ուղղորդվել է Մախաչկալա, այնուհետև Ակտաու, ՌԻԱ Նովոստիին հայտնել են Չեչնիայի մայրաքաղաքի օդանավակայանի մամուլի ծառայությունից։
Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ Ակտաուում ավիավթարից հետո ողջ մնացածներ կան։
Լրատվամիջոցների տվյալներով՝ կործանված ինքնաթիռում եղել է 67 ուղեւոր և անձնակազմի հինգ անդամ։
Տեսանյութը՝ այստեղ։