Շրջանառությունից հանվել է հանրային անվտանգության ապահովման շրջանակում տնտեսվարող սուբյեկտների կողմից իրենց տարածքները տեսահսկման համակարգերով ապահովելու օրենսդրական փաթեթը

Շրջանառությունից հանվել է հանրային անվտանգության ապահովման շրջանակում տնտեսվարող սուբյեկտների կողմից իրենց տարածքները տեսահսկման համակարգերով ապահովելու օրենսդրական փաթեթը։

Այս մասին հայտնում են Ներքին գործերի նախարարությունից։

«Հայտնում ենք, որ օրակարգից հանվել է (նախագծերը դուրս են բերվել շրջանառությունից և այլևս չեն քննարկվելու այդ տրամաբանությամբ)
հանրային անվտանգության ապահովման շրջանակում տնտեսվարող սուբյեկտների կողմից իրենց տարածքները տեսահսկման համակարգերով ապահովելու օրենսդրական փաթեթը:

Ի պատասխան ԶԼՄ-ներում տարածված տեղեկատվությունների, որ ՆԳՆ կողմից օրենսդրական նախաձեռնություն է մշակվել այս թեմայով, հայտնում ենք, որ նախաձեռնությունը շրջանառության մեջ է դրվել ոչ թե ՆԳՆ կողմից, այլ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի կողմից:
Նախորդ նախագծի քննարկումների շրջանակներում առաջ էր քաշվել մոտեցում, որը շահագրգիռ մի շարք կողմերի կողմից ընդունելի էր համարվել, համաձայն որի՝ ՆԳՆ-ին տրվի ՏԻՄ-երի և պետական մարմինների տեսահսկման համակարգին հասանելիություն:

ՆԳ նախարարությունը պատրաստակամություն է հայտնում նոր նախաձեռնության շրջանակում նախագծով հետաքրքրված բոլոր սուբյեկտների հետ կազմակերպելու հանդիպում-քննարկում` ընթացքը փոխհամաձայնեցված տարբերակով իրականացնելու նպատակով»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել