Վայր եմ դրել պատգամավորական մանդատս` այլ աշխատանքի անցնելու համար․ Դավիթ Առուշանյան

Հաստատում եմ մամուլում շրջանառվող լուրերն այն մասին, որ վայր եմ դրել պատգամավորական մանդատս` այլ աշխատանքի անցնելու համար:

Ուզում եմ շնորհակալություն հայտնել ԱԺ նախագահին, բոլոր պատգամավոր գործընկերներիս: Այս մասին գրառում է կատարել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության արդեն նախկին պատգամավոր Դավիթ Առուշանյանը։

«Համոզված եմ, որ ունեցել ենք որակյալ համագործակցություն` աշխատելով տարբեր նախագծերի շուրջ:

Իմ պատգամավորական գործունեության կարևոր առանցքն ու նպատակը եղել է մեր երկրին բարօրություն բերելու գործում ներդրում ունենալը:

Ու իհարկե, հայտնի իրողություն է, որ խորհրդարանական ամբիոնը ինձ տարբեր հնարավորություններ է տվել` բարձրաձայնել մեր մարզի ու քաղաքի խնդիրները:

Գործունեության այլ մանրամասներ կհայտնեմ առաջիկայում»,-հավելել է Առուշանյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել