ԱՄՆ-ն և ԵՄ-ն փորձում են ստանձնել միջնորդի դերը․ նրանք թքած ունեն Հարավային Կովկասի ճակատագրի վրա․ Զախարովա

Ռուսաստանն իր պատմական և բնական ունի շահերն ունի Հարավային Կովկասում, իսկ արևմտյան երկրներն օգտագործում են մեր ձեռքբերումները միայն տարածաշրջան «ներթափանցելու» համար, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Միևնույն ժամանակ, դժվար է գերագնահատել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարության նշանակությունը, ճեպազրույցում նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

«ԱՄՆ-ն և ԵՄ-ն, փորձելով ստանձնել միջնորդի դերը, չկարողացան նոր բան գտնել, նրանք օգտագործեցին մեր լուծումները, բայց խեղաթյուրեցին դրանք՝ հույս ունենալով խաղաղության գործընթացը գրանցել իրենց վրա։ Նրանք ցանկանում են իրենց վերահսկողության տակ առնել տարածաշրջանը, դուրս մղել ՌԴ–ին` Իրանի և Թուրքիայի հետ միասին, ստեղծել լարվածության ևս մեկ օջախ, նրանք թքած ունեն Հարավային Կովկասի ճակատագրի վրա»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել