Մինչև նոյեմբերի վերջ Ադրբեջանը կենտրոնացած կլինի COP-29-ի վրա, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
Ադրբեջանն ու Հայաստանը հաջորդ ամիս կվերադառնան խաղաղության պայմանագրի տեքստի քննարկմանը։ Այդ մասին աղբյուրին հայտնել է Ալիևի օգնականը․ «Այս պահին Ադրբեջանի օրակարգի հիմնական թեման COP-29-ն է մինչև նոյեմբերի վերջ»,- ասել է նա Բաքվում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի (COP-29) Կողմերի 29-րդ համաժողովի շրջանակներում:
«Իհարկե, դեկտեմբերից սկսած, Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր գործընթաց կսկսվի խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունների քննարկման և շարունակման վերաբերյալ»,-հավելել է Հաջիևը։
Ըստ Հաջիևի՝ փաստաթղթի տեքստը որոշակի հարցեր է պարունակում․ «Քանի որ հայկական կողմը ժամանակին չի արձագանքել խաղաղության պայմանագրի տեքստին, ուստի մենք ուշացած ենք զգում այս համատեքստում, անշուշտ, դեկտեմբերից նոր գործընթաց է լինելու»։