Իրանի ԱԳՆ-ն ամերիկացի պաշտոնյաների դեմ մահափորձի մեղադրանքները «սիոնիստական ինտրիգ» է որակում։
Irna-ի փոխանցմամբ՝ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը, մեկնաբանելով ամերիկացի պաշտոնյաների դեմ իրականացված մահափորձին Իրանի մասնակցության վերաբերյալ բազմակի մեղադրանքները, ասել է, որ այդ հայտարարությունները սիոնիստական և հակաիրանական շրջանակների կողմից նողկալի ինտրիգ են՝ ուղղված Վաշինգտոնի և Թեհրանի միջև հարաբերությունները բարդացնելուն։