Դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը ելույթ է ունեցել ԱՄՆ նախագահական ընտրություններում կրած պարտությունից հետո:
Հարիսը շնորհակալություն է հայտնել Ջո Բայդենին, իր նախընտրական թիմին և նրանց, ովքեր քվեարկել են Նրա օգտին:
Նա հավելել է, որ ընտրությունների արդյունքը չի համապատասխանում իր սպասելիքներին։
«Մենք պետք է ճանաչենք այս ընտրությունների արդյունքները։ Ես ընդունում եմ պարտությունը։ Ես խոսել եմ Թրամփի հետ, շնորհավորել հաղթանակի կապակցությամբ։ Ես ասել եմ նրան, որ մենք կօգնենք իշխանության խաղաղ փոխանցման հարցում»,-ասել է Հարիսը։
Տեսանյութը՝ այստեղ։