Վրաստանում ցույցեր են, քաղաքացիներն արգելափակել են Ռուսթավելի պողոտայի երթևեկությունը

Վրաստանի խորհրդարանի դիմաց սկսվել է երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի կազմակերպած խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ ցույցը։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ի թղթակիցը ակցիայի վայրից։

Հրապարակը մարդաշատ է, մարդկանց ձեռքին Վրաստանի և ԵՄ դրոշներ են, ինչպես նաև պաստառներ։ Հավաքվածները շարժվեցին դեպի Ռուսթավելի պողոտա՝ արգելափակելով դրա երկայնքով մեքենաների շարժը։

Նախօրեին ճեպազրույցում Զուրաբիշվիլին ասել էր, որ չի ճանաչում անցած խորհրդարանական ընտրությունների արդյունքները և կոչ է արել քաղաքացիներին հոկտեմբերի 28-ին ժամը 19:00-ին, ընդդեմ դրանց արդյունքների, խորհրդարանի շենքի մոտ հավաքվել։ Նա իր ելույթում նաև գործող իշխանությունը անվանեց՝ ոչ լեգիտիմ.

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել