«Իրանի վրա ցանկացած հարձակում նշանակում է հատել մեր կարմիր գծերը»․ Իրանի ԱԳ նախարար

«Մենք բացահայտել ենք մեր բոլոր թիրախները Իսրայելում, և եթե նրանց կողմից հարձակում լինի մեզ վրա, մենք կպատասխանենք և ռմբակոծենք այդ թիրախները»,-։ նման հայտարարություն է արել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, հայտնում է Tansim-ը։

«Իրանի վրա ցանկացած հարձակում նշանակում է հատել մեր կարմիր գծերը, և մենք դա անպատասխան չենք թողնի»։

Իրանի արտգործնախարարն ընդգծել է, որ «եթե տարածաշրջանում լայնամասշտաբ պատերազմ սկսվի, Վաշինգտոնը ներքաշվելու է դրա մեջ, և մենք դա չենք ուզում»,-ասել է Արաղչին։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել