Ահաբեկչություն Իսրայելում․ մեկ մարդ զոհվել է, 10-ը՝ վիրավորվել

Ահաբեկչություն է տեղի ունեցել Իսրայելի հարավում գտնվող Բեեր Շևա քաղաքում։ Այս մասին Իսրայելի ոստիկանությունը հայտնել է Telegram-ի իր ալիքում։

Հաղորդվում է, որ հոկտեմբերի 6-ի կեսօրին անհայտ անձը կրակ է բացել քաղաքի կենտրոնական կայարանում: Ահաբեկչության հետևանքով մի քանի մարդ վիրավորվել է։

«Ահաբեկիչը վնասազերծվել է։ Դեպքի վայրում են բազմաթիվ ոստիկանական ուժեր»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Ավելի ուշ РИА Новости-ն հայտնել է, որ ահաբեկչության հետևանքով մեկ մարդ զոհվել է, 10-ը՝ վիրավորվել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել