Ալիևը հայտարարել է, որ Հայաստանը խաղաղության պայմանագրի նախագծից հանել է 3 կետ

«Նման պարզունակ և ոչ ադեկվատ քայլը, անկեղծ ասած, անսպասելի էր»,-դժգոհել է Ադրբեջանի նախագահը՝ խոսելով խաղաղության պայմանագրի 3 կետ հանելու մասին։

Նա Երևանին մեղադրել է խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում ժամանակ ձգձգելու մեջ:

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանն Ադրբեջանին առաջարկում է ստորագրել խաղաղության համաձայնագրի արդեն համաձայնեցված կետերը և հետագայում աշխատել մնացածի վրա: Նա նաև հայտնել էր, որ համաձայնեցվել է 16 հոդվածներից 13-ը։

Խաղաղությանը Բաքվի հանձնառության մասին հայտարարությունների ֆոնին ուշագրավ է նաև Ադրբեջանի առաջնորդի հայտարարությունն այն մասին, որ Բաքվի թիվ մեկ խնդիրը ռազմական հզորության ընդլայնումն է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել