Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել։ Ստորգետնյա ցնցումներ են գրանցվել Բիլասուվարի շրջանում տեղական ժամանակով 10.45-ին։ Այս մասին հայտնել են երկրի Սեյսմոլոգիական ծառայության կենտրոնից, գում են տեղի լրատվամիջոցները։
Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4,5 մագնիտուդ։ Օջախը գտնվել է 54 կմ խորության վրա։