ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցչության դռները բաց կլինեն ժամը 12:00-ից մինչև 18:00-ն

ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցչության դռները բաց կլինեն ժամը 12:00-ից մինչև 18:00-ն: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։ Հայտարարության մեջ ասվում է․

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Հաշվի առնելով մի խումբ հանրային և քաղաքական գործիչների նախաձեռնությունը, այն է՝ սեպտեմբերի 2-ին այցելել ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցչություն՝ տեղեկացնում ենք, որ սեպտեմբերի 2-ին ներկայացուցչության դռները բաց կլինեն ժամը 12:00-ից մինչև 18:00-ն: Զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչները կարող են աշխատել ներկայացուցչության շենքի բակում»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել