Արևմտյան Վրաստանում տեղի է ունեցել 4,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է NewsGeorgia-ն՝ հղում կատարելով Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնին։
Հաղորդվում է, որ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Թբիլիսիի ժամանակով՝ ժամը 09:45-ին Սամեգրելոյի Չխորոցկու մարզկենտրոնից 13 կմ հեռավորության վրա։
Վրացական լրատվամիջոցի փոխանցմամբ՝ որևէ շենքի կամ շինության վնասների մասին տեղեկություններ դեռևս չկան։