Հրշեջ-փրկարարները մարել են Չարենցավան քաղաքում բռնկված հրդեհը

Հուլիսի 23-ին, ժամը 14։36-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան քաղաքի Հոկտեմբերյան փողոցի շենքերից մեկի մոտակայքում այրվում է խոտածածկույթ։

Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության երկու օպերատիվ խումբ և հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևանյան փողոցում գտնվող շինության տանիքում և մոտակա խոտածածկ տարածքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:21-ին, մարվել՝ 18:05-ին։ Այրվել են շինության (600 քմ) տանիքը՝ մասամբ (մոտ 350 քմ), հատակի ծածկը՝ մոտ 150 քմ, մոտակայքում գտնվող թիթեղյա շինության (մոտ 6 քմ) ներսի փայտե կառուցատարրերը և մոտ 2000 քմ խոտածածկույթ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել